Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա

Դիտել նաև
Դուք դեռ շանս ունեք սրբագրելու ձեր այն քայլերը, որոնք թվում է, թե սրբագրելու ենթակա չեն. Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի նախագահին
Բանակի կազմաքանդումը շարունակվում է Արցախ զինվորներ ուղարկել-չուղարկելու թեմայով
Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու». Հասել ու հատել ենք բոլոր կարմիր գծերը
«105 ռոյալ (рояль, մեծ դաշնամուր) առել բերել են Հայաստան Ցեղասպանության տարելիցի մոմենտով». Տիգրան Քոչարյան
Եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց. Տիգրան Աբրահամյան՝ Փաշինյանին
Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։
Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։
Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից