Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք

Դիտել նաև
Վազգենի օրոք ո՛չ ոք չէր համարձակվի հանգնել հրապարակի կենտրոնում ու ասել, որ Շուշին ադրբեջանական է
Այս նկարն արվել է Շուշին հանձնելուց ու կապիտուլյացիան ստորագրելուց մի քանի օր առաջ. ո՞վ են սրանք, եթե ոչ թուրք, եթե այդ օրերին այսպես հրճվում էին. Լուսանկար
Սա այն տեսանյութն է, որը Իսկանդերով Շուշին են խփում, ոնց տեսնում եք հրթիռները նպատակին լավ էլ հասել են. Տեսանյութ
«Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան
«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել.դատախազությունը հերքել է Փաշինյանին
Թուրքական խորհուրդը՝ միջազգային կազմակերպությունը, որը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը (Շուշա) հռչակել ամբողջ թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Նախաձեռնությամբ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը: Նա նշել է, որ խորհուրդն ամեն տարի այս դերի համար առաջադրում է նոր քաղաք: Խորհրդի անդամները մտադիր են 2022 թվականին այս կարգավիճակը փոխանցել Շուշիին:
«Սա ընդգծելու է Շուշա քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար», - նշել է Ամրեևը:
Նա բացատրել է, որ կազմակերպությունը մտադիր է քաղաքում անցկացնել ավելի քան 20 մշակութային միջոցառումներ և հույս հայտնել, որ ռազմական ավերածություններից հետո բնակավայրը մինչ այդ վերականգնված կլինի: Խորհրդի պաշտոնական որոշումն այս հարցի վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ:
Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից