ԱԺ նիստը 20 րոպեով ընդմիջվել է. «Իմ քայլից» որոշ պատգամավորները խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան
Դիտել նաև
Թեժ քննարկում «Իմ քայլ»-ի ներսում. ցուցակից ոմանք անակնկալ են եղել
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում
Իշխանության «նավը» նորից սկսում են լքել
Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Եվրանեսթի նիստին մասնակցում է ոչ սթափ վիճակում
ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ ունեցավ և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց:
«Այսօր քվեարկությունների շարքում ունենք Սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով չեն հասցրել խորհրդարան հասնել, խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- ասաց նա:
Նիստին ներկա էին 99 պատգամավոր: Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ձայների 3/5-ով:
Աղբյուր՝ Tert.am