Ինկասացիայից բացի՝ Շուշիից ոչ մի բան դուրս չեն բերել. միշտ իմացել են, որ քաղաքը պետք է հանձնեն, բայց դիտավորյալ ոչինչ չեն փրկել

Դիտել նաև
Նիկոլը մի վայրկյան չէր վարանի Օնիկին քավության նոխազ դարձնել, դա կասկածից վեր է
Կներեք, իսկ վերջին 3 տարում ի՞նչ է սահմանադրական, որ սա էլ հակասահմանադրական էր
Կես գյուղ մարդ եք հավաքվել, մեգապոլիսի բնակչության շուխուռ եք դրել, որոշում եք արտահերթ անե՞ք, թե՞ չանեք, թավիշին վե՞րջ, թե՞ չէ
Սա իրան դրելա Կիմ Չեն Ինի տեղը ` ուզումա մենակ իրան ծափ տան ու մեծարեն
Նիկոլը՝ խմած, Գռզոն ահավոր վախեցած, «Իմ քայլը»՝ պանիկայի մեջ. Արամ Գաբրելյանովը Տիրան Խաչատրյանի ազատման մասին մանրամասներ է հայտնել
Դժգույն ու դժբախտ Շուշիից ինկասացիան կարողանում են արագ էվակուացնել, բայց Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700-ից ավելի նմուշներ այդպես էլ չկարողացան դուրս բերել։
Հողատուն ասում էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, իքս պահից, գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշին՝ որպես նախապայման պատերազմի դադարեցման, եղել է օրակարգում, և սա անհերքելի փաստ է:
Այսինքն՝ միշտ իմացել են, որ, եթե ինչ-որ պահի էլ չկարողանան կռվել (իսկ դա պարզ էր արդեն 4-րդ օրը), պետք ա Շուշին տան, որ պատերազմը կանգնեցնեն։ Իմացել են, ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել ինչ-որ բան դուրս բերելու համար։ Մենակ ինկասացիան...
Ընդհանուր առմամբ, Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, և Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500-ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից