Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը

Դիտել նաև
Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան
Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին
Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ
Էրդողանն արդեն չորրորդ անգամն է մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և կրկին սատարում Փաշինյանին
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված 9 զինծառայողների շարքում էր գեներալ Օսման Էրբաշը
Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էին արտոնյալ առևտրի համաձայնագիր։
Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը նախատեսված ապրանքատեսակների գները կարող են իջեցնել կամ բարձրացնել, առևտրային շրջանառության ծավալների մեծացման համար պետք է ստեղծվեն արդար, մրցակցային և հարմար պայմաններ։
Այդ ամենը նպատակ ունի վստահության մթնոլորտ ստեղծել և խրախուսել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։
Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։
Համաձայնագրի վավերացման վերաբերյալ տեղեկանում ենք թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթից։
Աղբյուր՝ Ermenihaber.am