Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիա է դատարանի շենքի առջև․ Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը: Դատարանի բակում քաղաքացիներ են հավաքվել և իրենց բողոքն են արտահայտում ներկա իշխանություններին՝ կեզծ դատավարություն անելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հայտարարել էր, որ պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի և ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրել էր բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։