Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ. Մարուքյան

Դիտել նաև
ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց խորհրդի նիստը․ անհարգալից վերաբերմունք է․ Տեսանյութ
«Ծայրահեղ անհրաժեշտություն է բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը». Էդմոն Մարուքյան
Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ․ Մարուքյան
Փաստ է, որ Ավինյանը չհերքեց, հստակ չի հերքվել այս ինֆորմացիան. Էդմոն Մարուքյանը գաղտնի փաստաթղթի մասին
Ծայրահեղությունների մեջ եք, դուք պրոբլեմներ ունեք. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին». Տեսանյութ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր։
Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք Աժ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։
Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի ահնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում»։