Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին

Ազգ-բանակի հեռանկարը

Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց ազգ- բանակի կոնցեպցիան։ Եթե հանում ենք պաշտոնական քծնողներին՝ իրենց դատարկախոսությամբ, ապա տակը մնում է հետաքրքիր, բայց առայժմ չդետալայնացված գաղափար։ Ակնհայտ է, որ բանակի եւ անվտանգության ողջ համակարգի ռեֆորմացիան պետության առաջ կանգնած սուր խնդիրներից մեկն է։

Մեծ հաշվով, ազգ-բանակն ունի երկու հեռանկար.

ա. վերածվել հերթական PR ծրագրերից մեկին,

բ. դառնալ խորքային բարեփոխումների կոնցեպցիա։

Ազգ-բանակ գաղափարի հաջողության համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ մենեջմենթ, լավ ծրագիր եւ երկրորդ՝ հասարակության մասնակցություն։ Եթե հասարակությունը չդառնա այս գաղափարի սեփականատերը, ապա այն ոչ մի հաջողություն չի ունենա։ Այն կմնա ազգ-ՀՀԿ մակարդակին, ինչն ակնհայտորեն Վիգեն Սարգսյանի պլանների մեջ չի մտնում։
Ազգ-բանակ 2017 միջոցառմանը նախարարը առաջ քաշեց երկու նոր ծրագիր։ Դրանք հետաքրքիր են, դրանք ունեն քննարկման կարիք, դրանք ունեն փորձագիտական վերլուծության անհրաժեշտություն եւ դրանք, անկասկած, ունեն ավելի կատարելագործվելու հնարավորություն։

Մյուս կողմից, շատ դժվար է հանրությանը համոզել, որ Մանվել Գրիգորյանի կամ Հայկազ Բաղմանյանի մասնակցությամբ հնարավոր է որեւէ առաջադիմական ռեֆորմ։
Գործին անիմաստ ջրիկություն է տալիս նաեւ փոքրիկ երկրապահուհիների եւ այլ զուռնադհոլավորների առկայությունը։ Լուրջ խնդիրները, կարծում ենք, անհրաժեշտ է քննարկել լուրջ մթնոլորտում։

Ի դեպ, հրավիրվածների մեջ չկային իշխանության տիրույթից դուրս գտնվող, բայց շահագրգիռ ու կոնստրուկտիվ շրջանակները։
Փոխարենը առաջին շարքերում էին պաշտոնական քծնողները, միատիպ ներկած չոլկաներով դպրոցների տնօրենները, իրենց վարքով եւ կենսակերպով բանակը հասարակությունից հեռացրած գեներալները։

Հիմա ամենակարեւոր հարցը հետեւյալն է. հասարակության ո՞ր շերտը կդառնա գաղափարի կրողը եւ գաղափարի քարոզիչը։ Եթե այս գործը մնաց հհկ-ական տնօրեններին, ապա այն դատարկ հայրենասիրական երեկույթներից այն կողմ չի անցնելու։ Դասասենյակներին պատերին կկախվեն Վիգեն Սարգսյանի նկարները եւ աշակերտներին կհանձնարարվի արտասանել վերջինս կենսագրությունը։ Հուսանք՝ սա չէ այն ցանկալի հանգրվանը, որին ձգտում է նախարարը։


Վահրամ Գեւորգյան

Աղբյուր՝ «Top-News.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>