«Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների»․ Տ․ Աբրահամյան
Դիտել նաև
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան
Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել, օրը 2 կարևոր խորհուրդ ունի. Աբրահամյան
Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Տիգրան Աբրահամյան
Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է. Տիգրան Աբրահամյան
Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։ Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։
Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին»։