Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է

Դիտել նաև
Մի՞թե կարելի էր թույլ տալ, որ մեր կարիքավորների, այսինքն՝ հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները
Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Արսեն Թորոսյանի ընկերոջ ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որոնց մոտ 43%-ը՝ 262 մլն դրամի՝ Առողջապահության նախարարության հետ
Անհարմար է հիշեք փաշինյանները ձախորդ օրերի պես կուգան ու կերթան, բայց երկրի արվեստագետը միշտ կմնա
Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ. մյուս շոկն այն էր, որ նույնիսկ բերանը չէին փակել». Անահիտ Հարությունյան. Տեսանյութ
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։
Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։
Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը։ Նորանշանակ նախարարը ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում