Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր, կամ ավելի ճիշտ հայկական «հեղափոխության» խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն
Շատերը Լեդի Գագայի 911 կլիպի մեջ Հայաստանի համար կանխազգուշացում են տեսնում, սակայն Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր, կամ ավելի ճիշտ հայկական "հեղափոխության" խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն։
Ջոկերը' Ծաղրածուն, հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, որպես սոցիալական նպաստ պետությունից հոգեմետ դեղեր է ստանում, ապրում է ծեր մոր հետ, աղքատ է, սակայն երազում է մասնակցել հումորային երեկոյան ծրագրում, որպես Stend Up դերասան։ Դա էր իր կյանքի երազանքը։ Եթե երազեր քաղաքականությամբ զբաղվել, ապա կցանկանար նախագահ, կամ վարչապետ դառնալ։
Մի խոսքով, մանրամասներին չանդրադառնամ, միանգամից անցնեմ հեղափոխական հատվածին։
Ջոկերը, երեկոյան, երբ իրեն աշխատանքից հեռացնում են, մետրոյով, ծաղրածուի գրիմով, մոնթո վիճակում տուն վերադառնալու ժամանակ, տեսնում է, որ 3 երիտասարդ փորձում են բռնաբարել մի աղջկա։ Միջամտում է, աղջիկն այդ ընթացքում փախչում է, իսկ լկտի, լակած ու ուռած երիտասարդները նրան ծեծում են։ Ինքնապաշտպանության նպատակով Ջոկերը ատրճանակով սպանում է երիտասարդներին։
Պարզվում է, որ հաբռգած երիտասարդները շատ հարուստ ընտանիքներից են, ու այդ լուրը քաղաքի բնակիչներն ընդունում են որպես հարուստների դեմ սոցիալական ապստամբության ազդանշան ու հաջորդ օրը ողջ քաղաքը ծաղրածուի համազգեստներով ու գրիմով դուրս է գալիս քաղաք։ Ծաղրածուի հանդերձանքն ընկալվում է որպես հեղափոխության սիմվոլիկա ու սկսվում է վակխանալիան։
Մանրամասները ֆիլմում, սակայն ֆիքսենք, որ այդ ընթացքում Ջոկերի կյանքի երազանքը կատարվում է, նա մասնակցում է Stand Up հաղորդմանը ու ուղիղ եթերի ժամանակ սպանում, այսինքն մերժում է այդ հաղորդման հրչակավեր վարողին եւ հայտնում, որ երիտասարդներին սպանողն ինքն է։
Ջոկերը դառնում է հեղափոխության առաջնորդ, իսկ քաղաքի բնակիչները' հեղափոխականներ։
Ջոկերը անձնական հոգեբանական խնդիրներ ունեցող, չբավարարված ու անհավասարակշիռ անձնավորությեւն է, նրա նպատակը հեղափոխությունը չի եղել։ Ֆիլմում Ջոկերը եւ քաղաքացու բնակիչներն միմյանց ճիշտ չեն հասկացել, բայց ստացվում է այնպես, ինչպես որ ստացվում է։
Չշարունակեմ պատմել, միայն ավետեմ, որ ֆիլմը happy end-ով չի վերջանում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից