Գերմանիայի արտգործնախարարը մեկնել է Անկարա

Դիտել նաև
Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ
Անկարան և Մոսկվան վաղը կքննարկեն համատեղ կենտրոն ստեղծելու հարցի մանրամասները
Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել
Լավրովը ցավակցել է Անկարային
Թուրքիայում սպանվել է պետական պաշտնոյա
2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական իշխանամերձ «Hurriyet»-ի թղթակից Ուղուր Էրգանի տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳ նաախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մաասի հանդիպման գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:
Այդ հարցի համատեքստում Թուրքիան քննարկման է դնելու նաև իր քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հարցը, որը ավելի վաղ արդեն իսկ բանակցությունների առարա եղել է կողմերի միջև: