Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում

Դիտել նաև
Մարտակերտի և Ստեփանակերտի մոտակայքում իրականացվում են ինժեներահետախուզական աշխատանքներ
Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում 2 հրդեհ է բռնկվել
30-ամյա պայմանագրային զինծառայողը Մարտակերտի հիվանդանոցից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին անհետ կորել է. հոկտեմբերի 9-ից առ այսօր հարազատները տեղեկություն չունեն
«Հեռանում եմ մաքուր խղճով». Ստեփանակերտի թատրոնի ղեկավարը ազատման դիմում է գրել
Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Արցախի մի շարք համայնքներում, նաև Ստեփանակերտի օդանավակայանի մոտ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ: