Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության հարցին հայ ռազմագերիների վերաբերյալ, որոնք գտնվում են Ադրբեջանում: Լավրովը պատասխանեց նաև այն հարցին, որ տեղի են ունենում գործողություններ, որոնք չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ:
«Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է եւ հենց նոյեմբերի 9-ի գիշերվա տեքստում եղել է, հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Հունվարի 11-ին այս հարցը քննարկվել է նաեւ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրների ղեկավարները: Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամարդել է: Հայկական կողմից ցանկ միանգամից չի տրվել եւ տրվել է ոչ ամբողջությամբ: Հիմա գլխավոր հարց է մնում իրավիճակի հետևանքը, որը եղավ դեկտեմբերին Հադրութում եւ նրանք գերի ընկան հայտարարությունից հետո: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի որ նրանք հայտարարությունից հետո են գերի ընկել, ապա իրենց հարցը պետք է այլ կոնտեքստում քննարկել», – նշեց Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելեց նաև, թե պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման եւս պետք է փակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: «Մենք ցանկանում ենք, որ բացի Կարմիր Խաչից, այլ միջազգային կազմակերպություններ ևս առաքելություն իրականացնեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է հետագայում թողնել, այդ հարցով պետք է զբաղվեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ հարցը կարող է արագ լուծվել այն դեպքում, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական եւ ադրբեջանական կողմից», – ասաց նա:
Ինչ վերաբերվում է ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում Արցախ առանց Բաքվի թույլտվության, Լավրովը նշեց, որ երբեք խոսակցություն չի եղել, որ Հայաստանն ու Արցախը պետք է բաժանել իրարից: Նա նաև հավելեց, որ այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հայտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:
Zham.am