Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրսմղման քաղաքականություն
Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրսմղման քաղաքականություն և որ իր պատկերացումը նույնպես հարցի «լուծման» մասին հիմնվում է միջազգային իրավական տեսանկյունից հենց այս հանցավոր մոտեցման վրա։
«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի շրջանում (1969-1982 թթ․) վերջինիս ջանքերի շնորհիվ և քաղաքականության արդյունքում, այդ թվում՝ Եվլախից, Աղդամից դեպի Խանքյանդի երկաթուղու անցկացումով, Լեռնային Ղարաբաղում հիմնարկների ստեղծումով և այդ հիմնարկներում Ադրբեջանի տարբեր տեղերից մասնագետների գալով, այստեղ ազգային կազմը մեծապես փոխվեց հօգուտ ադրբեջանցի ժողովրդի։ Արդեն 1982 թ․-ին ադրբեջանցիները կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության 25 տոկոսը։ Եթե այն ժամանակ Հեյդար Ալիևը մնար Ադրբեջանում, հաջորդ 10 տարիների ընթացքում Լենային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեին և այսպիսով՝ այնտեղ երբեք որևէ հակամարտություն, առավել ևս՝ անջատողականություն, առաջ չէր կարող գալ, գլուխ չէր կարող բարձրացնել»։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից