Փաշինյանը միշտ է բանակի դեմ գործել․ Անդրանիկ Թևանյան. Россия 24. Տեսանյութ Իշխանությունն այսօր փողոցում գցած է «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը
26
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը Էրդողանը դեմ է Հայաստանում «հեղաշրջմանը» Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար․ Ալիև Փաշինյանը «Սպայկա»-ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել Պեսկովը բացահայտեց Փաշինյանի սուտը. Լուսանկար Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ. աղբյուր Թուրքիայի` երեկվա աջակցությունը Փաշինյանին, վերջնականապես ամեն ինչ բացահայտեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց խորհրդի նիստը․ անհարգալից վերաբերմունք է․ Տեսանյութ Վազգեն Մանուկյան. Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տա, սա վերջն է․ իշխանությունը չի հասկանում. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Ստահակ», «Դավաճան հողատուներ». անցորդներն՝ «Իմ քայլի» պատգամավորին. Տեսանյութ Армянская Вендетта. ՀՀ ռազմական ոստիկանության պետը 90-ականներին շատ մտերմացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Մոսկվայում Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը Ես՝ որպես 3 կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ. Մեղրիի համայքնապետ Փաշինյանը միշտ է բանակի դեմ գործել․ Անդրանիկ Թևանյան. Россия 24. Տեսանյութ Իշխանությունն այսօր փողոցում գցած է Կոչ ենք անում իշխանությանը՝ մեր ժողովրդին նոր հիասթափությունների չառաջնորդելու համար անհրաժեշտ հետևություններ անել. Գերագույն հոգևոր խորհուրդ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը. Տեսանյութ Վարչապետի «պոտենցիալը» Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, հանդիպում է Օնիկ Գասպարյանի հետ Ալիևը դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի ԵԽԽՎ-ն վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին Դե ֆակտո իշխանությանը տիրապետում է նա, ով տիրապետում է ուժային լծակներին. Կարեն Քոչարյան. Տեսանյութ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը Ի՞նչ են խոսել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ․ ներկայացնում է Վանեցյանը. Տեսանյութ Գևորգ Արշակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով Կան փակ ավտոճանապարհներ «Այս ամենը ուժի ցուցադրում էր». Պատգամավորը՝ մարդկանց հրապարակ կանչելու Փաշինյանի կոչի մասին Էրդողանը դեմ է Հայաստանում «հեղաշրջմանը» Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա Որևէ մեկը օրենքի շրջանակներում պատիժ ստացա՞վ, Դո՞ւք դատապարտեցիք նրանց արածը. Դ. Մալխասյանն ի պատասխան Լենա Նազարյանի հայտարարության Ֆրանսիայի դեսպան Լաքոթը ժամանեց նախագահական. Տեսանյութ Գործարարներ, գիտնականներ, նախագահ, բանակ․ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցանկը Սեփական մոր դեմ ցուցմունք տված համասեռամոլ Արման Բաբաջանյանը թիրախավորում է Հայկական բանակը Էրդողանն ու Փաշինյանը փորձում են համոզել աշխարհին, թե իբր Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել ԵԽԽՎ թքած ունի հայ ռազմագերիների խնդրի վրա, բայց պաշտպանում է Նինոլին. Լուսանկար Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը Բազմահազարանոց երթի անունից դիմում ենք ԱԳՆ-ին. պարտավոր եք դավաճանի արտահայտությունները սրբագրել. Արծվիկ Մինասյան Պուտինը ԼՂ շուրջ իրավիճակը քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ «Դուք սրանց САМОДУР լինելու աստիճանը պատկերացրեք». Արտակ Զաքարյան Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար․ Ալիև Ինչու չպատմեցիք ու տեսանյութեր չտրամադրեցիք, որ տղաներին ողջ-ողջ մորթում են, ինչու փաստերով չհեղեղեցիք միջազգային մեդիա դաշտը. Գորիսի քաղաքապետի տեղակալ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակի արձագանքը Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է՝ Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան Հնադիպել են Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը Ի՞նչ էր անում Վահան Քերոբյանը նախագահականում. Տեսանյութ Ձեռքերում պահած տառերով գրել են «Վերադարձ Ղարաբաղ» Ադրբեջանցիները մի օր կվերադառնան նաև խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ. Ալիև Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին. Տեսանյութ Արտաշատի ոստիկանության անչափահասների բաժնի պետը և այլ ոստիկաններ ծեծել են անչափահաս որդուս Խաղաղ հանգուցալուծումը կախված է Երկրի ղեկավարի դիրքորոշումից, ՀՀ Նախագահից Օրվա կադր. Կառավարական ամառանոցն այս պահին Ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի Պռոշյան փողոց. Տեսանյութ Փաշինյանը «Սպայկա»-ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել Նիկոլը մի վայրկյան չէր վարանի Օնիկին քավության նոխազ դարձնել, դա կասկածից վեր է

Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան

Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։

Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։

Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ու՞ր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ու՞ր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։

Չկրկնել պատմությունը

Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով, կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։

Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլի» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։

Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։

Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։

Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։

Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները

Կա հրատապ չորս խնդիր.

1. Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։

2. Ձևավորել նոր իշխանություն

3. Փորձել վերականգնել Հայաստան-սփյուռք-Արցախ միասնական համակարգը

4. Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել

Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30 տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։

Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։ Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը

ա/ Չի պարտվել Ալիևին

բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել

գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ

դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել

ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել

Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։

Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.

1. Ալիևը

2. Էրդողանը

3. «Իմ քայլը»

4. Հասարակության նվազ կրթված շերտը

5. Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը

Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ Իմ քայլից ինքնուրույն գան բանակցությունների։

Կծագի հարց՝ ինչպես մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։ Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակը այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan