Իրանում բիթքոին արդյունահանող հազարավոր ապօրինի սարքավորումներ են առգրավվել

Դիտել նաև
Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի
Ռուսաստանի և Իրանի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կսկսվեն փետրվարի 16-ին
Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. Դեսպանությունը հայտնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին
ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում համատեղ ռազմածովային զորավարժություններ կիրականացնեն
Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին
Իրանում ոստիկանությունը բիթքոին արդյունահանող մոտ 45 000 մեքենա է առգրավել, որոնք ապօրինաբար սուբսիդավորված էլեկտրաէներգիա են օգտագործում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի պետական էներգետիկ ընկերության ղեկավար Մոհամմադ Հասան Մոտավալիզադեհը: Նրա խոսքով՝ իրավախախտները ժամում 95 մեգավատտ էլեկտրաէներգիա են սպառել գերմատչելի գներով:
Մասնագետի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ, ապօրինաբար օգտագործված էներգիայի ծավալը հավասարազոր է եղել կես միլիոն բնակչությամբ քաղաքի սպառած էներգիային:
Իրանի իշխանությունները հայտնել են, որ թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող այլ արտոնագրված ընկերությունների աշխատանքը դադարեցվել է մեծ ծավալի էլեկտրաէներգիայի սպառման ժամանակահատվածում:
Zham.am