Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես. Tert.am

Դիտել նաև
15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ
Ադրբեջանցիները պահանջում են ներկայացնել Դադիվանք մեկնող ուխտավորների անվանացանկերը
Ադրբեջանցիներն արգելել են ուխտավորների ու հոգևորականների մուտքը Դադիվանք
Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների աջակցությամբ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը
Այսօր Դադիվանքում հարսանիք է տեղի ունեցել
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում: Այս մասին այսօր Tert.am-ին փոխանցել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Քահանան նշել է, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, սակայն արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: «Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»: