Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Դիտել նաև
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հրաժարական է տվել. նա գրառում է արել
Oրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում
Այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և Ասկերանի 3 համայնքներում
Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում
Ասկերանի շրջանից ևս 2 գյուղ տարհանում են Ադրբեջանին հանձնելու համար․ վարչակազմի ներկայացուցիչն արցախցիներին կոչ է անում դեռ չվերադառնալ, եթե տուն են կորցրել․ բնակֆոնդը չի հերիքում
Հունվարի 16-ին ժամը 18:00-ից Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը:
«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ:
Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար»,- ասված է հայտարարության մեջ: