Վստրեչի Ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա
Վստրեչի ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա, իմ ընկերներից մեկն էր դրել իր էջում: Նա և ևս երկուսը, երեքն էլ կին, հավանել էին այդ տեքստը: Երեքին էլ հեռացնում եմ:
Պեպելյանին չեմ ճանաչում, իր երգը իմ ճաշակով չէ, առավել ևս հետաքրքիր չէ, թե գրվածը ճիշտ էր կամ սխալ, կամ քանի տոկոսն էր ճիշտ: Բայց թող ամեն մեկը, որ հավանում է նման տեքստեր, պատկերացնի, որ կարող են մի օր նաև քթները խոթել իրենց անձնական կյանք:
Նման տեքստերի հեղինակը նույնիսկ եթե իշխանությունը չէ, ապա ենթադրելի է, որ դրանք խրախուսվում են իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից: Մտածե՞լ են նրանք, որ մի օր նման բաներ կարող են գրել նաեւ իրենց մասին: Թե՞ մտածում են՝ իրենք սուրբեն:
Կարինե Հարությունյաի ֆեյսբուքյան էջից։