Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում. Աշոտյանը Իսլամաբադում Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են
Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»
Փաշինյանը խոստովանեց, որ Շարմազանովը ճիշտ էր, ինքը՝ սխալ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Երեկ Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։
Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաեւ Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։
Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։
Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։
Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։
Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։
Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից