Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն է արել

Դիտել նաև
Դեռ մեկուկես տարի Շուշին մնալու ա ուրվական, իսկ հետո գերության մեջ, մինչև ազատագրվի․ Անժելա Էլիբեգովա
Դեռ մեկուկես տարի Շուշին մնալու է ուրվական, իսկ հետո՝ գերության մեջ, մինչև ազատագրվի
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ
1990 թվականի հունվարին Բաքվի կենտրոնական Լենինի հրապարակում բազմահազարանոց ցույցեր էին. վանկարկում էին «Слава героям Сумгаита», «Смерть армянам», «Да здравствует Баку без армян»
«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին
Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն է արել օրերս։ Ըստ իրենց, առաջին փուլում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կվերադառնան փախստականի ու ներքին տեղահանվածների կարգավիճակ ունեցողները, իսկ հետագայում բնակվել ու հող գնել կթույլատրեն ցանկացածին։
Ըստ պատգամավոր Զահիդ Օրուջի, խոսքը գնում է մոտ 2 մլն մարդու մասին։
Քանի որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության բնակեցումը անցնելու է ՄԱԿ-ի մանդատի ներքո, հիմա արդեն պետք ա դեմն առնել Ադրբեջանի փորձերի տարածաշրջանում բնակեցնել փախստականի ու ներքին տեղահանվածի կարգավիճակ չունեցողներին։
Միջազգային իրավունքի մասնագետ ու իրավաբան ընկերներ, այստեղ անելիք ունենք, կարծում եմ։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից