Հրավիրել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ «խոպանչի կիլլեռի» գործով բացատրություն տալու

Դիտել նաև
Փաշինյանի կողմնակցի դեմ, ով Քոչարյանին, Սարգսյանին, Մանուկյանին ու Վանեցյանին սպանելու հրապարակային կոչ էր արել, քրեական գործ է հարուցվել
«Հարեւանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». իսկական գոմին կարոտ եք մնալու. Արամ Գևորգյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի արտահայտության մասին
Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, հրադադարից մի քանի ժամ առաջ. իսկ քանի՞ անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը
Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. Արամ Ա կաթողիկոս
Մակունցն ասում է՝ ուսապարկերը մնացել են պռոբկի մեջ , չեն կարող գործի գան, խնդրում է ԱԺ նիստը հետաձգել. իսկ Երևանի քաղաքապետ Կառան գիտե՞ք որտեղ է այս ընթացքում
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ծանուցագիր էի ստացել էսօր ներկայանալու ու գրառումներիցս մեկի կապակցությամբ բացատրություններ տալու: Да пожалуйста, ներկայացա:
Փաստաբանիս հետ քիչ առաջ դուրս եկանք վարչությունից: Պարզվեց էն չստացված «խոպանչի կիլլեռի» գործով էին կանչել, որ քաղաքական գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի սպանությունն էր պատվիրում ֆեյսբուքով, ես էլ հունվարի 4-ին իրավապահների ուշադրությունն էի հրավիրել դրա վրա: Ոստիկանության կողմից դա ընդունվել էր որպես հաղորդում հանցագործության մասին ու հիմա քաղաքային վարչությունում նյութեր են նախապատրաստում:
Հուսով եմ քրգործ կհարուցվի ու էս զանգվածի համար վերջապես դաս կլինի, որ ամբախ-զամբախ խոսալը կարա նաև ծանր հետևանքների ունենա։
Ընթացիկ դեպքերի վերաբերյալ խոստացան տեղյակ պահել: Սպասենք:
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից