Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից եւ միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին. ոստիկանության մայոր
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր ԷԴԳԱՐ ԳԱԼՈՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:
Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:
Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»: