«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այս պահին Ազգային ժողովում հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են Ջհանգիրյանի հետ։
Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը խորհրդակցել եւ միաձայն որոշել է առաջադրել նրան որպես ԲԴԽ անդամի թեկնածու: