Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները

Դիտել նաև
Ավետիք Չալաբյանը Թուրքիայի հեռուն գնացող նկրտումների և մեր անելիքի մասին
Գեներալների, նաեւ Օնիկ Գասպարյանի պահանջմունքները բավարարվել են, նրանք հանցավոր գործարքի են գնացել. Նարեկ Մանթաշյան
Գեներալ Օնիկ Գասպարյան, այնքան պարզ հարցեր կան, որ դեռ պատասխան չեն ստացել․ անհնար է լինելու խուսափել պատասխանատվությունից
«Էս ողորմելիները 2018-ին իրանց նետած բումերանգը իրենց ճակատին ետ են ստանում ու զարմանում»․ Նարեկ Սամսոնյան
Ըստ պլանի, Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի ազդեցության տակ
Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները:
Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:
ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ի դեպ աշխարհում միակ դեսպանն է ով գտնվում է սանկցիաների տակ:
Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ ի զարմանս իրեն տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:
Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:
ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից