Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 մլն դրամ գրավը. պաշտպան

Դիտել նաև
Առուշ Առուշանյան․ «Շուռնուխում այդ տների շինթույլտվությունը Սովետի ժամանակ Գորիսի քաղսովետն է տվել»
Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը
Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին. պատգամավոր
Եթե Գորիսի քաղաքապետը Ադրբեջանում էլ կոչ աներ թույլ չտալ Նիկոլի մուտքը Սյունիք, թուրքերն էլ նրան կառևանգեին ու կտանեին Բաքու՝ գործ սարքելու
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 մլն դրամ գրավը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ որոշումը կայացվել է մի քանի օր առաջ:
Առուշյանի պաշտպանը նշեց, որ դատախազությունը կարծես չի բողոքրկել Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Tert.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց՝ դատախազությունը չի բողոքարկել Առուշանյանին չկալանավորելու որոշումը:
Հիշեցնենք, որ համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ: