Զինծառայողը ԲԿ է ընդունվել «Երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ. նույն օրը մահացել է.ՔԿ

Դիտել նաև
Զիդանը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք. մահացել է 11 մարդ
Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ Արցախի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից հայտնել էին, որ հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: