Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել

Դիտել նաև
Դժբախտ դեպք Մարտակերտում
Ռուս խաղաղապահները Մարտակերտի 200 ընտանիքների մարդասիրական օգնություն են բաժանել. Լուսանկար
Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում
Նոյեմբերի 18-ից կգործի Մարտակերտի շրջանային հիվանդանոցը
Ներկա պահին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը․ կան տուժածներ
Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն:
Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:
«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին տեղում մահացել է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։