Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Այսօր Բաքվի ջարդերի տարելիցն է

1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը և տևեցին մեկ շաբաթ: Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը չարագուշակ հայտարարություն արեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:

Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), հայտարարեց. «Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ և սկսեց ծեծ ու բռնարարքներ. մադկանց դուրս նետեցին պատուհաններից, սպանեցին երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարեցին կանանց, շատերին ողջակիզեցին։ Այնուհետև հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները և «կյանքերը փրկելու» պատրվակով առաջարկեցին անմիջապես նավահանգիստ մեկնել։

Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկեցին տեղահանվածներին, կողոպտեցին, ծեծեցին ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկեցին Թուրքմենստան։ Նույնը կատարվեց նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։ Մոսկվան Բաքվում արտակարգ դրություն մտցրեց միայն ջարդերից 6 օր անց: Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով հունվարի 19-ին, երբ վտանգվում էր խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարեց ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվեց (շուրջ 250 հազար հայ), տեղահանվեցին և անհայտ կորան հազարավոր հայեր։ Նրանց մի մասն ապաստանեց Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրեցին, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին»՝ իբր, տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունքն են։ Բաքվի ջարդերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Ղարաբաղի համար մղված ազգային-ազատագրական պայքարին: Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի կոտորածները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan