Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է

Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է:
Այն, որ նա այլևս ի զորու չի լինելու Արցախի հետագա կարգավիճակի և անվտանգության մասին խոսել, դա պարզ երևաց երեկվա մոսկովյան հանդիպումից: Արցախին առավելագույն վնաս Նիկոլն արդեն հասցրել է, շուրջ երեք տարի: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ եթե մեր երկրի վարչապետը լիներ Սուդանի ծագումով, Սաուդյան Արաբիայում ծնված, Անկարայում սովորած որևէ բեդվին՝ այսօր մեր երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ, քան հարգարժան իջևանցի Նիկոլի պարագայում է: Որովհետև, մի փոքր ֆայմ ու աշխարհայացք ունեցող մարդը կարող էր այնպես անել, որ Հայաստանը և Արցախը ստիպված չլինեին մեծաթիվ զոհերով, սպառազինության կորստով, տարածքային ահռելի զիջումներով, միտումնավոր ձախողվող պատերազմով հասնեին թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների անվերապահ կատարմանը: Արդյուքում՝ պատմության ընթացքում հերթական անգամ Ռուսաստանը փրկեց, և իր ձեռքը վերցրեց Հայաստանի կործանման կասեցման գործընթացը:
Երեկ, Մոսկվայում Նիկոլի ստորագրած հայտարարության մեջ իմպերատիվ կերպով առաջ է տարվում թուրք-ադրբեջանական շահը, որի հայկական բացատրությունն այն է, որ իբրև թե, մենք էլ ենք Նախիջևանով և այլ ուղղություններով ճանապարհ ստանալու Ադրբեջան, Իրան, կամ Ռուսատան գնալու համար: Սա նշանակում է, որ.
1. Աստիճանաբար Երասխ–Եղեգնաձոր–Վայք-Սիսիան–Գորիս–Կապան-Մեղրի ճանապարհը կորցնելու է իր տնտեսական նշանակությունը, հետևաբար նաև այդ տարածքներում ապրող բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Նիկոլը նախկինում ասում էր, որ ՀՀ տարածքները պետք է համաչափ զարգանան, այսօր անում է ուղիղ հակառակը: Մի քանի տարի հետո Վայոց Ձորի և Սյունիքի մարզի շատ բնակիչներ ուղակի լքելու են Հայաստանը կամ իրենց բնակավայրերը՝ տարրական զբաղմունք չունենալու պատճառով: Սա պե՞տք է Հայաստանին. իհարկե ո՛չ, իսկ թուրք-ադրբեջանցիների՞ն՝ իհարկե այո՛: Ադրբեջանցիներ ու թուրքերը գալո՞ւ են բնակվեն Սյունիքում և Վայոց Ձորում ինչպես նախկինում էր. իհարկե բիզնեսի հետ են գալու: Դա նույնիսկ պետական մակարդակով քողարկված ծրագիր են դարձնելու՝ “բիզնեսի, համատեղ ծրագրերի, հարևանության ու բարեկամության” ֆոնի վրա: Մենք խնդիր ունե՞նք արդյոք ազգային փոքրամասնությունների հետ. իհարկե ո՛չ: Չհաշված այն հանգամանքը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատմության ընթացքում բոլոր առիթներն օգտագործել է Հայ տեսակին սպանելու, հայրենազրկելու ու վտարանդի դարձնելու համար: Չե՞ք հավատում, հարցրեք Սփյուռքին, այլապես Նիկոլի ծրագրով, մոտ ապագայում Հայաստանից շատերը ևս համալրելու են Սփյուռքի շարքերը:
2. Թուրք-ադրբեջանական կապիտալն անմիջապես ներդրվելու է Միջնավան-Մեղրի-Ագարակ-Ջուղա երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վրա: Ճանապարհին զուգահեռ կառուցվելու են թուրքական ռեստորաններ, քեմփինգներ, բենզալցակայաններ, սպասարկման կետեր, հյուրանոցներ և այլն: Այս ենթակառուցվածքներին զուգահեռ Սյունիքի հարավային մասերում արագ հայտնվելու են նաև ադրբեջանական բնակավայրեր: Կգա՞ն արդյոք թուրքերն այնտեղ բնակվելու. վազքով ու մեծ հաճույքով, որովհետև և՛ աշխարհագրորեն, և՛ տնտեսապես, և՛ հանգուցային առումով, և՛ պանթուրքիզմի ծրագրով դա այն է, ինչ երազում են մեր երկու հարևանները:
3. Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ ցամաքային կապ ունենալ Թուրքիայի հետ հենց Նախիջևանի միջոցով: Որովհետև, նախ դա Հայաստանին՝ բարեկամ Իրանից կտրելու միակ մեխաիզմն է: Երկրորդը՝ այն շահավետ է նաև արևմուտքի համար, որը Թուրքիայի միջոցով թուլացնելու է Ռուսաստանի ռազմավարական և անվտանգային ազդեցությունը Հարավային կովկասում: Հետևաբար հետագայում առաջ է բերելու նաև ռուս-թուրքական հակամարտության նոր օջախներ՝ մեր երկրի տարածքներում: Իսկ դրա դիմաց, արևմուտքը աչք է փակելու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի տարածքների հերթական բռնակցման հաջորդ գործողություների վրա: Երրորդ՝ կա՞ն մեր երկրում միամիտ-մոլորյալներ, որոնց թվում է, թե շուտով Հայաստանը դառնալու է տրանզիտ երկիր և իրենք հարստանալու են. իհարկե՛, կան: Բայց դա միայն երազում, որովհետև Արևմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում էլ էին հայերեը հպատակի կարգավիճակով, իբրև թե լավ ապրում: Մենք գիտե՞նք թե ինչ եղավ հետո. իհարկե մոռացել ենք, որովհետև Նիկոլի պես ցինիկ ու ազգակործան վարչապետ ունենք: Բացի դրանից, այն հազվագյուտ ազգերից ենք, որոնք իրենց պատմությունից դասեր չեն քաղում:
4. Մինչև հունվարի 30-ը, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ պետք է ձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք բանակցելու են տարածաշրջանի կոմունիկացիոն ու տնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների ու մեխանիզմների ներգրավման հարցերը: Իսկ 2021թ. մարտի 1-ին դրանք պետք է ներկայացվեն երեք երկրների ղեկավարների հաստատմանը: Դուք կապիտուլացված ո՞ր փոխվարչապետին կամ Նիկոլի սորոսածին ո՞ր կադրերին կվստահեիք մեր Ազգի համար ճակատագրական այս գործընթացը՝ հատկապես, որ այն տեղի է ունենալու ադրբեջանական կողմի՝ արհամարական ու պարտադրող տոնով բանակցային մթնոլորտում:
Նիկոլն առ այսօր չի կարողանում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությամբ գերիների փոխանակման պարտադիր պահանջն իրականացնել, բայց արյունով ձեռբերված տարածքներն անտրտունջ հանձնել է արդեն: Ի՞նչ եք կարծում, այդ նույն Նիկոլը, կարողանալո՞ւ է արդյոք դիմագրավել նոր փորձություններին ու տարածաշրջանային դաժան իրողություններին:
Իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու համար, նա պատրաստ է Պետության ու Հայրենիքի շահերի դեմ ցանկացած ստորության: Սրանում չկասկածեք, եթե մինչ այժմ չեք համոզվել:
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan