Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Ադրբեջանցիներն ուզում են նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց․ վանքի վանահայր

Զինադադարից հետո 2-3 անգամ փորձել են գյուղ իջնել, առաջ գալ իրենց դիրքերից. ադրբեջանական զինվորները տեղակայված են Ամարասի դիմաց՝ Ջիվանի գյուղի սարի վրա։ Փորձում են նոր դիրքեր գրավել՝ մինչեւ վերջնական սահման գծելը։ Դա նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Մարտունու շրջանը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, նշում է հայր Գեղարդը, եւ քանի որ Մարտունու տարածքի 25-30 տոկոսը գրավված է թշնամու կողմից, ադրբեջանական զորքն այնքան է մոտեցել Ամարասին, որ այն փաստացի դարձել է սահմանագիծ։

Անվտանգության առումով՝ վանքն այս պահին բավականին խոցելի է։ Այս առնչությամբ վանահայրն իր մտահոգություններն է հայտնում․ «Իմ խնդրանքն է՝ ռուսական պոստ կամ ռուս խաղաղապահների հերթափոխ լինի Ամարասում։ Առավոտյան գնում եմ, երեկոյան՝ վերադառնում, բայց վանահայրը պետք է մնա վանքում, իսկ այստեղ գիշերելը վտանգավոր է։ Թուրքի համար հոգեւորական սպանելը, գերի վերցնելը հերոսության նման մի բան է։ Մենք ուզում ենք բացառել նույնիսկ գիշերը հանկարծակի վանք մտնելու, վախեցնելու մտայնությունները։ Ուստի ասել եմ՝ մինչեւ Ամարասի մոտ ռուսական պոստ կամ խաղաղապահների հերթափոխ չլինի, ես անձնապես վանքում չեմ գիշերելու»։

Վանահայրը նշում է, որ վանքում գիշերակացն ապահովելու համար արդեն դիմել են ռուսական կողմին, խնդրել ռուսական հենակետ կամ գիշերային հերթափոխ սահմանել։ Այս պահին Ամարասում մեր զինվորներն են հերթապահություն իրականացնում։ Վանքի վրա ռուսական դրոշ է դրվել։ Հայր Գեղարդի խոսքով՝ այս ընթացքում ռուսական կողմից բարձրաստիճան զինվորականներ եւ հոգեւորականներ են եկել, քաջալերող խոսքեր ասել, թե՝ մտահոգվելու պատճառ չկա, եկեղեցու վրա ռուսական դրոշ կա տեղադրված։

«Մի քանի անգամ ռուս խաղաղապահներ եկան, ապա՝ հայր Բորիսը, հայր Անդրեասը, նախագահի հետ անգամ Մուրադովը եկավ։ Տեսել են իրավիճակը։ Հայր Բորիսն ասաց՝ եթե Ամարասի վրա ռուսական դրոշ կա, ուրեմն այն ռուսական կոնտինգենտ է, եթե անգամ մեկ փամփուշտ գա ձեր ուղղությամբ՝ կնշանակի պայմանավորվածության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տան»,- պատմում է հայր Գեղարդը։

Ամարասի վանքի դռներն այս պահին բաց են, բայց վանահայրը զգույշ լինելու կոչ է անում, ուխտավորներին հորդորում՝ գիշերը չգան, ուշ ժամի չգան, տարածքում երկար չպտտվեն. թուրքին չի վստահում։ Բացի այդ, ըստ հայր Գեղարդի, տարածքում ռումբերի ու արկերի հեռացման խնդիր կա:․ «Ռուսները դեռ պետք է գան, մաքրեն։ Շատ հաճախ ժողովրդին խորհուրդ ենք տալիս եկեղեցի չգալ, տարածքում չպտտվել»,- ասում է նա։

Ըստ վանահոր՝ անվտանգության հարցերը կարգավորելուց հետո Ամարասի վանական համալիրը կունենա մի քանի միաբաններ, որոնք կգիշերեն վանական համալիրում։ Որոշումը կայացվել է Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով եւ հորդորով։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan