Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Ինչպես և սպասվում էր, Փաշինյանը հերթական անգամ պարտվեց Ալիևին, այս անգամ Մոսկվայում

Երբ նշվում էր, որ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել Հայաստանը, քանի որ պարտվող առաջնորդը չի կարող արդյունավետ ներկայացնել Հայաստանը, դա ասվում էր հենց երեկվա նման մոսկովյան հանդիպումների համար:

Նույնիսկ եթե հաշվի առնենք հարցի հուզական կողմը, ապա համատեղ հայտարարության ժամանակ պարզ էր, թե ինչ դժվարությամբ է ամեն ինչ տրված Փաշինյանին ու ինչ դեմքով է նա կանգնած լրագրողների մոտ այս ամենից հետո:

Հասկանալի է, որ «կոմունիկացիաների բացումը» Մոսկվայի պահանջն է, որն ընդհանուր առմամբ պարզ է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո հետևյալ երկընտրանքն էր մեզանում. կամ նոր պատերազմ, կամ խաղաղություն:

Ակնհայտ էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնված էր ապագայի համար, բայց երբ հայտնի դարձավ, որ ամենապարզ հարցը՝ ռազմագերիների հարցը, չի լուծվում, այդպիսով ցույց տրվեց, թե ինչ խղճուկ, ինչ ողորմելի վիճակում էր Փաշինյանը: Պարզ էր նաև, որ «կոմունիկացիաների բացման» հարցը հնարավոր չի լուծել առանց ռազմագերիների հարցի լուծման: Սա ակնհայտ է բոլորի համար: Անհնար է, ինչպես ասում է Ալիևը, «նայել ապագային», երբ մեր մի քանի հարյուր հայրենակիցներ գերության մեջ են Բաքվում:

Այստեղ մեկ այլ հռետորական հարց է առաջանում. Եթե Փաշինյանը չկարողացավ լուծել ռազմագերիների հարցը, ապա ինչպե՞ս նա կարող է շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:

Եթե ​​վարչապետի պաշտոնում նստած անձը չի կարող այցելել Սյունիք, նրան մերժում է եկեղեցին, ինչպե՞ս նա կարող է լուծել նույնիսկ Սյունիքով անցնող կոմունիկացիաների հարցը:

Եթե ​​երկրի անվտանգության ամբողջ համակարգը կանգնած է Կառավարության շենքից մինչև վարչապետի «դաչա», իսկ Սյունիքում և երկրի այլ սահմանամերձ տարածքներում, սահմաններն այնքան բաց են, որ ադրբեջանցի բլոգերները տեսանյութեր են նկարահանում Կապանից և Շուռնուխից, ապա ինչպե՞ս կարող է երկիրը նման վիճակի բերած անձը ներկայացնել Հայաստանը:

Եվ սրանք միայն հռետորական հարցեր չեն, դրանք գործոններ են, որոնք կդառնան լուրջ խոչընդոտներ տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan