Չդիմացավ խիզախ թոռնիկի և Հայրենիքի մեծ կորստի ցավին
Դիտել նաև
Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան
Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան
ԵՄ վախը
Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան
5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքներ են տպվել
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կենդանի լեգենդ Գևորգ Հովսեփյանն այլևս մեզ հետ չէ, չդիմացավ պատերազմում իր օժտված, հայրենասեր ու խիզախ թոռնիկի և, ընդհանրապես, Հայրենիքի մեծ կորստի ցավին։ Դասավանդում էր, ավելի ճիշտ ներշնչում էր «Հայ ժողովրդի իրավունքի և պետության պատմությունը»։ Դասավանդել է ինձ և իմ որդուն։ Նրա դասախոսությանը ներկա գտնվող յուրաքանչյուրն ակամա դառնում էր իրական հայրենասեր (ցավոք՝ որպես կանոն)։ Տարիներ առաջ, բանակ զորակոչվելու օրերին, մի տեսակ անցումային տրամադրության մեջ էի, կորցրել էի երբեմնի եռանդս, և այնքան էլ լավ չէի պատրաստվել քննությանը (մտածում էի՝ 2 տարուց կվերադառամ, լիարժեք կվերականգնվեմ)։ Իմ՝ գուցե անսովոր թույլ պատասխանը անթաքույց գցեց ընկեր Հովսեփյանի տրամադրությունը, բայց անգամ չնախատեց, առանց որևէ բառ ասելու, գերազանց նշանակեց։ Այդ անսպասելի վերաբերմունքն էլ ավելի մեծ սթրես էր ինձ համար, և դա դարձավ հզոր խթան իմ հետագա կյանքում։
Գնաս բարով, մեր ուղղամիտ ավագ ընկեր, մեր սիրելի դասախոս, թող Աստված ձեր հոգին լույսերի մեջ պահի, իսկ մենք միշտ կհիշենք ու պարտավորված կզգանք...
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից