«Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են». Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում, ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի, Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:
Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»։