Կրեմլ. Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ կքննարկի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացումը

Դիտել նաև
Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Փաշինյանը թիմակիցներին ստել է, թե Պուտինը իր հետ տետ-ա-տետ հանդիպմանն ասել է՝ դեմ եմ արտահերթ ընտրությունների անցկացմանը
Պուտինը հետաքրքրվել է՝ չե՞ք ուզում հրաժարական տալ
Եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները հերթականությամբ իրականացվում են. Ռուսաստանի նախագահ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին Մոսկվայում կքննարկի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:
Հանդիպումը կկայանա ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:
Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը:
Բացի այդ, նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենա Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Zham.am