Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Փաշինյանի աջակիցների պահվածքն ապացուցում է, որ իշխանությունն ունակ չէ ոչնչի. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Ես «հայկական ունիկալության» թեզին շատ թերահավատ եմ վերաբերվում, բայց պետք է ընդունենք, որ մի հարցում մենք իրոք ունիկալ ենք: Թե՛ ընդդիմությունը, թե՛ հպարտ քաղաքացիներն ընդունում են, որ Հայաստանում գործուն կառավարություն, որը կպաշտպաներ մեր ազգային շահը՝ չկա: Ընդդիմության պարագայում դա հասկանալի է: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Քանի որ օրվա իշխանությունները չեն կարող կամ չեն ցանկանում դա անել, նրանք պետք է իրենց տեղը զիջեն ազգային ունակ ուժերին:

Վերջիվերջո, որքան էլ իշխանությունները մեղադրեն աբստրակտ «նախկիններին» (իսկ նախկինությունը որոշեն իշխանությունների նկատմամբ քաղաքական ուժի վերաբերմունքով), փաստ է, որ պատերազմը բռնկվեց հիմա, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրվեց հիմա, Հայաստանի սահմաններին թուրքերը մոտեցան հիմա: Զվարճալին իշխանության աջակից հպարտ քաղաքացիների պահվածքն է: «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման» ասողներն իշխանությունների գործառույթը «պատվիրակում» են ընդդիմությանը, այսինքն՝ ակամայից ընդունում են, որ կառավարությունը չի կարող կամ չի ուզում կազմակերպել սահմանների պաշտպանությունը և այդ գործը պետք է անի ընդդիմությունը: Զարմանալի է, չէ՞:

Չեն պահանջում, որ իշխանությունը կազմակերպի սահմանների պաշտպանությունը, չեն պահանջում, որ զորքը ետ չքաշվի, չեն պահանջում, որ զորահավաք կազմակերպվի ու բանակը համալրվի: Պահանջում են, որ հանրահավաքների մասնակիցները գնան առաջնագիծ, կարծես թե առաջնագիծը քաղաքային բուլվար է, ուր ցանկացած մարդ կարող է գնալ, իր առջև դնել մարտական առաջադրանք ու լուծել այն: (Զենքի մասին էլ չեմ խոսում:)

Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, եթե ընդունում եք, որ սահմանները պետք է պաշտպանվեն (այլապես չէիք ասի. «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման»), ինչու՞ եք դա ընդդիմությունից պահանջում, այլ ոչ թե ձեր ժողովրդական վարչապետից: Դուք էլ չէք հավատում չէ՞, որ նա դա ունակ է կամ ցանկանում է անել ու ձեր միակ հույսն ընդդիմությունն է: Իսկ ընդդիմությունն ապացուցել է, որ պատրաստ է գնալ առաջնագիծ: Դաշնակցական գումարտակի մասին շատերը գիտեն: Գիտեն, թե որտեղ է կռվել, գիտեն քանի զոհ է տվել: Հետաքրքիր է Քաղաքացիական Պայմանագիրն առաջնագծում եղե՞լ է: 2016-ի ապրիլին չեն եղել, խաբել են: Վկան` ՊՆ պարզաբանումն էր»:  

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan