Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

«Շոկը «բայրաքթարներից» չէր, դրանց մենք պատերազմի 4-5 օրն ընտելացել էինք, շոկը դավաճանությունից է առաջացել, սա այն զենքն էր, որին չէինք սպասում». Արցախի հերոս

Արցախի Հանրապետության հերոս, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանը ստեղծված իրավիճակի, Արցախի կորստի ու հայկական կողմի կրած պարտության մասին քիչ է խոսում, ասելիք շատ կա, սակայն այժմ գործ անելու ժամանակն է՝ կորցրած ու տրորված արժանապատվությունը հետ բերելու համար։

168.amի հետ զրույցում նա ասաց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու շատ ելքեր է տեսնում։

«Գուցե իմ առաջարկած դեղատոմսը ոչ բոլորի համար է, բայց ես իմ որոշումն ունեմ։ Ինձ հետ նույն որոշումն ունեն նաև շատերը՝ մենք չենք դառնալու փախստական և երբեք չենք ուզում ապրել այն օրը, երբ կորսված Արցախի մասին նստենք ու երգեր հյուսենք։ Մենք մեր որոշումն ունենք և խոսելու փոխարեն՝ լուռ գործում ենք։ Ես չեմ ուզում կեղտոտ քաղաքականությամբ կամ առևտրով զբաղվեմ, ուզում եմ իմ ոտնահարված պատիվը հետ բերեմ և որպես սպա՝ կյանքիս վերջին օրերին ասեմ՝ պատիվ ունեմ, պատիվ, որից ինձ զրկել են, դրա համար էլ լռում եմ, լեզուս պապանձվել է, որովհետև այն, ինչ արել են՝ մարդկային բառապաշարում իր բնորոշումը չունի»,-ասաց Ժաննա Գալստյանը։

Նրա խոսքով՝ Արցախն իր հայրենիքն է, շարունակելու է ապրել այնտեղ և Արցախի հողին էլ արժանանալու է։

«Մեր ամեն մի ծառն ինձ համար տուն ու տեղ է, ամեն ինչ է, ես հույս ունեմ, որ կարժանանամ ազատ Արցախի մի բուռ հողին։ Ցավալի է, երբ մեր հայրենակիցներից շատերը մոռացել են, որ ի սկզբանե եղել է բանը, չե՞ք զգում՝ խոսքն ինչպես է արժեզրկվել, սա է պատճառը, որ լռում եմ»,-հավելեց Ժանա Գալստյանը։

Ըստ նրա՝ իր համար վաղուց էր պարզ, թե ինչու Հայաստանն ու Արցախը հայտնվեցին նման իրավիճակում։

«2018 թվականի ապրիլից ինձ ամեն ինչ պարզ էր, երբ Հայաստանում սկսեցին քայլել, հենց առաջին օրվանից էլ ասել եմ, որ սրանք եկել են Արցախը ոչնչացնելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմելու, բայց պատերազմ չի եղել, սա պատերազմ չէր։

Արցախը պետք է լրիվությամբ վերականգնվի, այսպիսի Արցախը՝ նվաստացրած, անհասկանալի, Արցախ չէ, պետք է լինի այնպես, ինչպես եղել է, այնպես, ինչպես այդ սրիկաները եկան ու ոչնչացրեցին ու դրա համար հիմա այնքան երջանիկ են։ Երբ Հայաստանում նոր իշխանություն ձևավորվեց, ես պաշտոնյա էի ու ես երբևէ ո՛չ Նիկոլի ձեռքն եմ սեղմել, ո՛չ էլ Անդրանիկ Քոչարյանի, քանի որ այդ ժամանակ ես Արցախի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էի, երբեք իմ խղճին դեմ չեմ գնացել։ Մեր ուժերը քիչ էին, իսկ դավաճանների ոհմակը շատ մեծ էր»,-շեշտեց Ժաննա Գալստյանը։

Ժաննա Գալստյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախի վերականգնումն այլընտրանք չունի, պարզապես այս շրջանում պետք է շոկից դուրս գան։

«Պատկերացրեք, այդ շոկը «բայրաքթարներից» չէր, դրանց մենք պատերազմի 4-5 օրն ընտելացել էինք, շոկը դավաճանությունից է առաջացել, սա այն զենքն էր, որին չէինք սպասում՝ մեջից հարվածելով, հատուկ մարդիկ ուղարկելով… այսքանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan