Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան
Դիտել նաև
Բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ. Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել
Այսօր` Երևանի քաղաքապետարանում քվորում ապահովելու հետևանքով, գրանցվեց երկու անասնագողության
Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Նոր ժողովրդավարություն՝ մարզային առողջապահությունում...
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։
«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ։ Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»,- ասաց Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ իրավիճակը Արցախում հանգիստ է եւ կարծում է՝ նման լուրերը միայն խուճապ են տարածում։