Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու ու ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին
Դիտել նաև
Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)
Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե պատժում էր մեզ (տեսանյութ)
Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»
Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)
Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտնել են Ելիսեյան պալատից՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է հրադադարի շուրջ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու իր վճռականության մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով՝ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է «բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու հարցում պատրաստակամության մասին»։
Աղբյուր՝ Tert.am