Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 160 544 է, մահվան դեպքերինը՝ 3570

Դիտել նաև
Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամը. նախարար
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է Covid-19-ի մոտ 1000 նոր դեպք
Հայաստանում մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի
ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 600 նոր դեպք
Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2878 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 692 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3570-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 928 է, ընդհանուր առողջացածներինը՝ 145 759, փաստացի բուժվողներինը՝ 11 215 (մեկ օրում նվազել է 619-ով): Մեկ օրում արվել է 1601 թեստ, ընդհանուր՝ 600 306 թեստ: