Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

«Ընդդիմությունը պահը դեռ չի կորցրել». Տիգրան Քոչարյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին. Տեսանյութ

«Զուտ օրացուցային առումով հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո դեռևս մարդիկ են գերեվարվում, զոհվում, հրադադարի ավարտից երկու ամիս անց դեռևս անհայտ է, թե քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված ունենք:

«Ալիևն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները գերի չեն, այլ զինվորական հանցագործ, վաղը կասի, որ ահաբեկիչ են, հետո էլ՝ որ չի պատրաստվում վերադարձնել նրանց, իսկ Փաշինյանը մատը մատին չի տալիս, որ զբաղվի դրանով: Եթե ունենայինք երկրի նորմալ ղեկավար, նա պետք է դուրս չգար Ռուսաստանի ՊՆ-ից, Վադիմիր Պուտինի կաբինետից, Ալիևի հետ պետք է հանդիպեր, փորձեր գերիներին բերել: Վարչապետ Փաշինյանը գերիների հարցն ուղղակի իր վրայից գցում է, և դրանով ով ասես՝ զբաղվում է, բացի իրենից, չնայած հենց ինքը պետք է զբաղվի: 2020 թ.-ը մեզ մոտ շարունակվում է, այսօր փաստացի դեկտեմբերի 35-ն է»,-հեգնեց Քոչարյանը:

Մեդիափորձագետի խոսքով՝ ընդդիմությունը դեռ շանս ունի հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչին մինչև այժմ չի հասել, քանի որ՝ ինչպես ազգը, այնպես էլ՝ ընդդիմությունը բազմաշերտ է:

«Ընդդիմության բավականին մեծ զանգված նաև տանն է մնում, որովհետև չի ուզում գնալ այս մի ընդդիմության հետևից, որը հարթակում է, գլոբալ ու խառը պրոցես է Հայաստանում: Շատերն ասում են՝ ինչո՞ւ հարյուր-հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս: Պետք է հաշվի առնել, որ առաջինը՝ սուգ է երկրում, շատ մարդիկ սգավոր են, ու չեն հասնում իրենց այն ուղերձները, որոնք պետք է հասնեն, ինքն իր աշխարհի մեջ է, իր զավակի, իր հոր, եղբոր հետ է: Մի մասն այս կամ այն պատճառով, խանդի տեսարանների պատճառով, չի գնում, չի միանում հարթակի ժողովրդին և, ցավոք սրտի, հարթակում կանգնած որոշ մարդիկ այդքան էլ չեն հասկանում, թե ի՞նչ է իրենց ուզածը: Հավաքվում է այն քանակը մարդկանց, ովքեր պատրաստ են ռեալ, ռադիկալ գործողությունների, ամեն ինչի, բայց էդ մարդկանց ցրում են տներով, ցույցեր են կազմակերպվում աշխատանքային օրերի, աշխատանքային ժամերի, չեն հետևում եղանակի տեսությանը՝ ե՞րբ է նորմալ եղանակ, ե՞րբ է անձրև կամ ձյուն գալիս, անկազմակերպվածության և փորձի պակաս եմ ես տեսնում»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պահը չի կորցրել, մեդիափորձագետը բացասական պատասխան տվեց.

«Պահը դեռ չեն կորցրել: Պետք է վերաֆորմատավորվի, պետք է փորձել այն զանգվածներին, որոնք եղել են փողոցում և բավականին շատ էին, իրենց վերադարձնել»,-ասաց Քոչարյանը և ավելացրեց, որ պետք է հստակ մեսիջներ փոխանցել, թե ինչո՞ւ, օրինակ, անձը պետք է մնա դրսում, գիշերի այնտեղ:

Անդրադառնալով պարբերաբար տեղեկատվական դաշտ նետվող պնդումներին, թե այն հողերը, որոնք կորցրել ենք պատերազմի ժամանակ և այժմ էլ շարունակում ենք կորցնել, ադրբեջանական են, Քոչարյանն ասաց.

«Հիմա կազմակերպված դաշտ են նետվում այդպիսի գաղափարներ, որ սրանք մեր հողերը չեն, գրավված հողեր են եղել, մենք դրանց հետ ի՞նչ գործ ունենք, դրանք արդեն տվեցին, պրծան, հիմա էլ ապացուցում են, որ Շուռնուխն ադրբեջանական գյուղ է եղել միշտ, ինչո՞ւ եք այսպես պատմություն սարքում: Ծրագիրը միայն տարածքներն ու Սյունիքի անվտանգությունը հանձնելը չէ, ծրագիրը շատ ավելի շարունակական է, մյուս քայլը լինելու է այն, որ Սյունիքից հայերը գնալու են, որովհետև անվտանգ չէ այնտեղ ապրելը, ամեն ինչ արվելու է, որ նրանք գնան: Նույն Շուռնուխի մնացած կեսի բնակչին դժվար է ասել, որ՝ դու այստեղ ապահով կապրես, քանի որ դու դուրս ես գալիս, և 10 մետրի վրա թուրք է կանգնած, նայում է քեզ վրա: Շարունակությունը լինելու է Սյունիքի գյուղերի հայաթափումը, ծրագրի երկրորդ մասը լինելու է փախստականների և մարդկանց, ովքեր ստիպված էին 88-89-ին լքել իրենց տները, վերադարձն իրենց գյուղերը, իսկ մենք գիտենք, որ նույն Կապան համայնքում բավականին շատ ադրբեջանական գյուղեր կային, նույն Մեղրիում մի քանի ադրբեջանական մեծ գյուղ կա, Մասիսի, Արտաշատի, Ամասիայի, Վարդենիսի շրջանում, ամեն տեղ թուրքեր են ապրել»:

Քոչարյանը նաև պնդեց, որ, եթե այսպես շարունակվի, ապա տեղահանման վտանգը կարող է սպառնալ անգամ այն վայրերի բնակիչներին, որոնց թվում է, թե այս ամենն իրենցից հեռու է: Մեդիափորձագետը նշեց, որ չի տեսել որևէ երկիր, որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա տարածքներ տա:

«Չկա տենց բան, որ մարդ բանավոր տարածք տա: Հիմա Փաշինյանը տալիս է: Ընդ որում՝ դա անօրինական, հակասահմանադրական է, դու քո տարածքի դեմարկացիան, դելիմիտացիան իրավունք չունես բանավոր տալ: Ինքն անում է, և սրանով ՍԴ-ն, Դատախազությունը պետք է զբաղվեն: Ինչ-որ մեկը գնացել բանավոր ինչ-որ բան է պայմանավորվել, ո՛չ Անվտանգության խորհուրդը, ո՛չ պառլամենտը, ո՛չ ընդդիմությունը, ոչ ոք տեղյակ չի եղել»:

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր անելու հավանականությանը՝ Քոչարյանը հատկապես շեշտեց, որ Թուրքիան իր տնտեսությամբ 2 տարում կսնանկացնի մեր արտադրողներին:

Աղբյուրը՝ 168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan