Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւ 10 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Դիտել նաև
Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում․ զինծառայողի մայր. տեսանյութ, լուսանկար
Պաշտպանության բանակից հերքում են Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրերը
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 զինծառայողի մարմին
Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին: