Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես պատրաստ եմ դուրս գալ փողոց: Այսօր, վաղը, անձրևին, ցրտին:

Ես պատրաստ եմ բռնվել, դատվել, նստել:

Ես չեմ գնա լղոզված քաղաքական ուժերի ետևից: Ես չեմ ուզում քայլել, ելույթներ լսել: Ես ուզում եմ տեսնել գործողություններ: 

Ես 27 տարի ապրել եմ դրսում: Հաշվեք` կարոտս իմ երկրից չեմ առել ու մնալու եմ Հայաստանում:

Ես մնալու եմ:

Դավաճանները դատվելու են:

Ուրիշ ճանապարհ չկա»: