Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Դիտել նաև
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է․ ԱՄՆ դեսպան
Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել
Արցախը հանձնելու համար մեղադրվող «Իմ քայլի» պատգամավորների արտահոսքը կանխելու համար որոշել են ճանաչել Արցախի անկախությունը
Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde
Իտալիայի Օսիո Սոպրա և Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
«Տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։ Արցախի անկախությունը ճանաչել է նաև Օսիո Սոպրա համայնքը: Երախտապարտ ենք»,- նշված է ՀՀ դեսպանության հաղորդագրությունում: