«Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ, սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է». Դադիվանքի վանահայր
Դիտել նաև
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Ակտիվիստների ծեծող ոստիկանները պետք է հասկանան, որ իրենց գլխին քրեական գործեր են կախված. Հովհաննես Խուդոյան
Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը
Ժողովուրդ ջան սա հաղթանակ է․ ոստիկանությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը․ Հարությունյան
Օրինակ՝ ովքե՞ր պետք է պաշտպանեն իտալացիներին. հիմա ռուսներին են փորձում հանել, որ Արցախն ընկնի Թուրքիայի ու Ադրբեջանի ափի մեջ
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.
«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ Ի ՔՐԻՍՏՈՍ
Իմ ամեն Նոր տարին սկսվել է եկեղեցուց,սահմանից, զինվորների շնորհավորանքից և ավարտվել օրհնությամբ: Ցավոք այս տարի ամեն ինչ այլ է. իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը: Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ,սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է. կորցրել է մեր քաջ հայորդիներին և Արցախի տարածքների զգալի մասը:
Աղոթենք Առ Աստված,մեր հերոսների հոգիների և մեր մեղքերի թողության համար: Մենք Նոր տարին թեկուզ մի փոքր ուշ, բայց հաղթանակով պետք է տոնենք:
2021-ը մերն է լինելու: Աստված պահապան ձեզ իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»: