Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները
Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:
Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:
Գլխավոր հարցը օրակարգում է,արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից,պատասխանը մեկն է ՝միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:
Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա:Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները:
Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի»: