Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

2020թ․ ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ ՀՀ-ն և նրա ժողովրդին․ Էդգար Ղազարյան

2020․ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՏԱՐԻ

Ավարտվում է 2020 թվականը։ Այն ինձ համար կորուստների տարի էր։ Այդ տարվա ընթացքում ես կորցրեցի ամենաթանկը՝ իմ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ապիկար սրիկան, դավաճանաբար թշնամուն հանձնեց ոչ միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հողային տարածքները, այլև հազարավոր երիտասարդ կյանքեր, ժողովրդի արժանապատվությունն ու ապրելու կարողությունը։ Արժեզրկվեց մեր ապրած կյանքը, մեր վաստակած հաջողություններն ու ձեռքբերումները։ Խորտակվեցին մեր երազները, ապրելու հույսն ու կարողությունը։

2020 թվականի ընթացքում անկառավարելի համավարակին զոհ գնացին հազարավոր մարդիկ, որոնց թվում իմ ընկերներ, հարազատներ և բարեկամներ։

Տարվա 365 օրերից 290-ը մենք պաշտոնապես անցկացրել ենք արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։ Միայն իշխանությունների մեղքով, ոչ բնական մահով մահացել է ավելի քան 8․000 ՀՀ քաղաքացի։ Այս մահաբեր իշխանության ամեն օրը խլել է Հայաստանի տասնյակ քաղաքացիների կյանքեր։ Պատերազմի ողբերգական ընթացքից ի վեր ես չեմ կարողացել որևէ մեկին շնորհավորանքի որևէ խոսք ասել, որևէ առիթով։ Այս վիճակում «շնորհավորել» եզրույթն այլևս կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։

Այսուհետ իմ կյանքը տրոհվել է երկու շրջանի՝ մինչև այս պատերազմը և պատերազմից հետո։ Ես ստիպված եմ վերանայել իմ շատ արժեքներ, վերագնահատել մարդկանց և նրանց հանդեպ իմ վերաբերմունքը։

Դեռ 2018 թվականից հայ ժողովուրդը սկիզբ դրեց մի կործանարար արշավի՝ ճակատագրի բերումով պետության քաղաքացի լինելու իր բոլոր իրավունքներն ու իշխանությունը զոհելով մի անդաստիարակ, անկիրթ, բանսարկու, դատարկախոս, չտես, սուտասան, մեծամիտ, փողամոլ, հարբեցող, որկրամոլ, նախանձ, անմիտ, դավաճան արարածի՝ կարգելով դրան իրենց առաջնորդ և ընդունելով նրան իբրև իրենցից լավագույն։ Համընդհանուր կուրությունն ու անզորությունը չկարողացավ հաղթել այդ չարիքին անգամ իրեն կործանման և մահվան ճիրանները նետելուց հետո։ 2020 թվականին ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին։

2021 թվականի հունվարի 1-ից ես ստիպված եմ ապրել նոր կյանքով, դեռևս անհասկանալի և անորոշ։ Բայց այդ Նոր կյանքում ես իմ ուժերի ներածին չափով պիտի պայքարեմ Հայաստանի Հանրապետության վերականգնման համար։

Այս տարի առաջին անգամ մեր ընտանիքում տոնական սեղան չի բացվելու, իմ երեխաների միջավայրը տոնածառն ու զարդարանքները չեն փայլելու, տոնական մաղթանքներ ու շնորհավորանքներ չեն հնչելու։ Խնդրում եմ հարգել մեր զգացմունքները և այս տարի ինձնից չսպասել և ինձ չհղել շնորհավորանքի և ոչ մի խոսք։ Ես այլևս սովորական կյանքով ապրել չեմ կարող։

Ես ապրում եմ խորը հիասթափության և մեծ կորստի ցավով ու դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ․․․

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan