ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ Վաղը՝ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում․ Բրյուսելյան այցին ընդառաջ շատ կարևոր հանրահավաք. Տեսանյութ Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիրը
20
Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ադրբեջանը հերթական անգամ մշակութային ապտակ է հասցնում Ռուսաստանին Փաշինյանը, չկարողանալով կողմնորոշվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջում մերժվելու է բոլորի կողմից Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց. Տեսանյութ Չփորձե՛ք ասել՝ Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ․ ամեն ինչ վճռվում է Երևանում․ Սաղաթելյան. Տեսանյութ Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքակա կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Վերջին օրը Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը. Իլհամ Ալիև «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում. Ուղիղ, ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է Պատերազմ Արցախում
ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ Վաղը՝ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում․ Բրյուսելյան այցին ընդառաջ շատ կարևոր հանրահավաք. Տեսանյութ Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիրը Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց Ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել են դեպի Մատենադարան տանող գլխավոր մուտքը. Տեսանյութ Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ «Քո շնորհիվ միայն Շուշիի «բանտն» է փակվել». Ալեն Ղուլյան Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի կազմը Պարտության տեղ այլևս չունենք, ես հավատում եմ մեր հաջողությանը. Նարեկ Մանթաշյանի կոչը Ադրբեջանը պնդում է, որ պատրաստ է խաղաղության. եթե այդպես է, ինչո՞ւ դեռ գերիները չեն վերադարձել Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ադրբեջանը հերթական անգամ մշակութային ապտակ է հասցնում Ռուսաստանին Ռուսաստանը ոչ մեկին անվճար գազ չի մատակարարի. Պեսկով Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան Ժողովրդավարության դասեր․ ժողովրդավար Արցախն ընդդեմ բռնապետական ԱՄՆ-ի. Արցախում մահապատիժ չկա. ԱՄՆ-ում մահապատիժ կա Չեք հարցրել, բայց էս 2 օրերի ընթացքում հասցրել եք էտ մարդուն ահաբեկիչ սարքել, մի բան էլ վախենալ երեխաների անվտանգության համար Գառների հրճվանքը Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար. Անի Երանյան Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ Ժողովուրդ ջան, ժողովուրդ, ես Ֆրանսիայի հրապարակից եկել եմ, որ ասեմ. առանց նիկոլ Հայաստան լինելու ա. Տեսանյութ «Ինտերը», «Տոտենհեմն» ու «Աստոն Վիլան» ցանկանում են ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է թաց ձյուն ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին Տղե՛րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք. Րաֆֆի Ասլանյանը՝ ԱԱԾ-ին ԱՄՆ-ն, ի դեմս ՀՀ-ի, լավ գործընկեր է ձեռք բերել․ ԼԳԲՏ-ի ու կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն. ԱՄՆ դեսպան. Տեսանյութ ՌԴ սահմանների մոտ աճում են արևմուտքից եկող ռազմական սպառնալիքները․ Շոյգու 15 րոպեում քանդվեց 4 տարի կառուցվող «ժողովրդավարության» միֆը Մեր բոլորի շնորհիվ Փաշինյանը գողեգող է պտտվելու, և լինելու է փակ դռների հետևում․ Աննա Գրիգորյան. Տեսանյութ Արեւմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը բնութագրվում է որպես ՌԴ սահմանների մոտ ռազմական սպառնալիքների աճ. Շոյգու Դատարանները շրջափակող խուլիգանների մեջ էր նաեւ վարչապետը. ինչ էր կատարվում 2019 թ. նույն այս օրը «Դիմադրության» շարժման մասնակիցները նստացույց կազմակերպեցին Ամիրյան - Մաշտոց փողոցների խչմերուկում 12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմում Արցախում անցնում են կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին Կարեն Անդրեասյանին քաղաքացիները «ամոթ, ամոթ» վանկարկումներով ճանապարհեցին. Տեսանյութ Հայաստանը թրքացման տանողներ, դուք խարանում եք ձեր որդիներին որպես դավաճանների սերունդներ... Ուշքի եկեք քանի ուշ չէ… Եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ Հայրենիքը. Լիլիթ Գալստյան ԺողԲաստիոնաՊետն ու Հայաստանի ժողովրդավարության հակառակ կողմը. Օրվա Տեսանյութը Փաշինյանը, չկարողանալով կողմնորոշվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջում մերժվելու է բոլորի կողմից Հլը, տեսեք ո՞վ ա եկել Մարիոթ. Օրվա կադր «Թուրք ես դու». նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը. Տեսանյութ Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին Երևանում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց. Տեսանյութ «Առանց Թրեյսի Հայաստան». «Դիմադրություն» շարժման անդամները՝ «Մարիոթի» մոտ. այն շրջափակված է. Տեսանյութ, լուսանկար Ագրարայինի ռեկտորը գովաբանել է Թոռնիկին․ Ուռուտյանը քաղաքական հայտարարություն է արել Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ». Վարդան Ոսկանյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը

«Ազնավուր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության վերաբերյալ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության տրամադրման կենտրոնի կողմից վարձակալված 4 մարդասիրական ինքնաթիռով արդեն Հայաստան է բերվել ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն, որից 40 տոննան հավաքագրվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից` 50 կազմակերպությունների և հարյուրավոր կամավորների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ազնավուր» հիմնադրամը: 

«Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղակայված 20 հավաքագրման կետերի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բաշխման 11 ցանցերի շնորհիվ 12000 փախստական ապահովվել է առաջին անհրաժեշտության պարագաներով: Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունեց հայ համայնքի և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին: Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցեցին հետևյալ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի), «Ազնավուր» հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի ներկայացուցչությունը (ի դեմս միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկայեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը, Ստեֆան Հասբանյանը և Անուշ Ձագոյանը: Էմանուել Մակրոնը հանդիպման առիթով վերահաստատեց Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»:

«Այս դժվար պահին Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- ասաց նա: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, հանրապետության նախագահը նաև հայտարարեց բեռնատար ինքնաթիռներով Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակական դարձնելու մասին: Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության վարձակալած առաջին բեռնատար ինքնաթիռը Երեւան ժամանեց նոյեմբերի 22-ին: Այն տեղափոխում էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից նվիրաբերված իրեր՝ առաջին բուժօգնության պարագաներ, բժշկական սարքավորումներ, շարժական բժշկական կայան, որը հնարավորություն է տալիս սպասարկել 500 հոգու, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ՝ պատերազմից տուժած բնակչությանը բաժանելու համար: Նոյեմբերի 27-ին Երևանում վայրէջք կատարեց հումանիտար օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը՝ Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակության հետ միասին, որի կազմում էին նաև «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնի» տնօրեն Էրիկ Շեվալիեն, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենի Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը, «Electriciens sans frontières» կազմակերպության թիմը, ֆրանսիացի լրագրողներ և այլ պատվիրակներ:

Օդանավը Հայաստան էր բերել «Ազնավուր» հիմնադրամի կողմից հավաքագրված օգնությունը, ինչպես նաև այլ բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած մարդասիրական բեռը: Դեկտեմբերի 11-ին երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում ՝ տեղափոխելով մարդասիրական օգնության պարագաներ (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղեր, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք հավաքվել էին «Ազնավուր» հիմնադրամի կողմից Ֆրանսիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրամադրված հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Դեկտեմբերի 18-ին մարդասիրական օգնության 4-րդ չվերթը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից ձեռք բերված իրեր (անվասայլակներ, ձմեռային հագուստ, դեղորայք): Դեպի Հայաստան հաջորդ մարդասիրական չվերթը ծրագրված է 2021 թվականի հունվարի 5-ին, որով ՀՀ կտեղափոխվի քաղաքացիական պաշտպանության հագուստ, մանկական հագուստ և բժշկական պարագաներ:

Ինքնաթիռներով ուղարկված մարդասիրական օգնությունից զատ՝ «Ազնավուր» հիմնադրամը հավաքել է ևս 60 տոննա բեռ, որը Հայաստան կտեղափոխվի ծովային և ցամաքային ճանապարհով 2021 թվականի սկզբին: Այս հսկայածավալ գործունեության արդյունքում «Ազնավուր» հիմնադրամը և վերջինիս գործընկերները ընդհանուր առմամբ հավաքելու և բաշխելու են 100 տոննա մարդասիրական օգնություն: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կողմերին` Ֆրանսիայի նախագահին, «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնին», Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր մասնակցել են անհրաժեշտ օգնության հավաքագրման ևտեղափոխման գործընթացին: Հուսով ենք, որ այս միասնականությունը կօգնի մեզ հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները:

Այս ամենը հնարավոր դարձավ հետևյալ կազմակերպությունների և անհատների շնորհիվ՝ «Վեոլիա» հիմնադրամ, «Electriciens sans frontières», Յունիսեֆ, Ֆրանսահայ «Կապույտ խաչ», ASPA, ACABA, AGENK, AGUMP, UA CE, Ժնևի հայկական կենտրոն, Լիոնի ֆրանսահայբժիշկների միություն (UMAF Lyon), Տիչինոյի հայ համայնք, SAHB Hilfsmittelberatung, REHA Rheinfelden, «Կամավորները՝ հանուն մարդկության», Գրենոբլի հայկական մշակույթի տուն, «Միասնություն» ասոցիացիա, «Սասուն» ասոցիացիա, «Հայաստանի երեխաներ» ասոցիացիա, Կլամարի քաղաքապետարան, Մարսելի քաղաքապետարան, Պլեսի-Ռոբենսոնքաղաք, «Ani déménagement» բեռնափոխադրող կազմակերպություն, Ալֆորվիլի հայկական մշակույթի տուն, «Elise Care», Մարսելի հիվանդանոցների միություն, Փարիզի հիվանդանոցների միություն, Meditraining, LHD Groupe France, Aide Actions Internationales Pompiers, Résidence Sainte Bernadette, Tempolog, Levis, Sud Express, Առնուվիլի քաղաքապետարան, Նոր Ակվիտանիայի ֆրանս-հայկական միություն, l’Association Chiloe, Բիարիցի «AgurArménie» միություն, «Dons solidaires» կազմակերպություն, Անտոնիի ֆրանս-հայկական ակումբ, Առնուվիլի, Ալֆորվիլի և Իսսի-Լե-Մուլինոյի հավաքագրման կենտրոններ, «DiaspoHay» ասոցիացիա, Բեդոյան ընտանիք, Ստեֆան Հասբանյան, Յուրի և ԴենիՋորկայեֆներ, Ժոզեֆ Առաքել, Էլիզ Բողոսյան, Անուշ Կիրմիզյան, Դավիթ Պերյե, Արաքս Տեր-Գևորգյան, Հասմիկ Փոլադյան, Ժյուլիետ Հովհաննիսյան, Ժան-Լյուկ Մեսաժե, Սիլվի Մորետի, Հայկ Առաքելյան, Բենժամեն Մուքե-Ֆինդիկյան, Հրաչ և Հակոբ Կիրմիզյան, Արթուր Կարապետյան և այլք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan