«Սա արդեն նմանվում է մղձավանջի». Արթուր Խաչատրյան
«Սա արդեն նմանվում է վատ երազի, մղձավանջի.... Շուռնուխի գյուղապետը կոչ է անում զենքով գալ սահմանները պաշտպանել, վարչապետի աթոռը զբաղեցնող էն մեկն ու պաշտպանության նախարարհ հայտարարում են, որ ամեն ինչ անում են Սյունիքի պաշտպանությունն ու անվտանգությունը բարձրացնելու համար, ոստիկանական զորքերը, Երևանի կենտրոնում, քաջաբար կռվում են ցուցարարների դեմ:
Ի դեպ, որ ոստիկանի հետ խոսում ես, բոլորն առաջնագծում են եղել, մինչդեռ ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, որ ընդամենը շուրջ երեք հազար ոստիկան է եղել Արցախում (ոչ առաջնագծում): Բա հետո՞: Բա սրա վերջն ի՞նչ է լինելու:
Էլ ի՞նչ անակնկալ եք հայ ժողովրդի համար պատրաստել: Վեց ամսվա ճանապարհային քարտեզի վերջում կարո՞ղ է աշխարհի քարտեզի վրա էլ Հայաստան չմնա»:
Գյուղատնտեսության նախկին նախարար
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից